Մանուկ Սուքիասյանը քաղաքականացնում է վարորդների ակցիան․ ինչ են իրականում պահանջում բողոքի մասնակիցները

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը, որը նույնպես միացել է ավտոբուսի վարորդների կազմակերպած բողոքի ցույցին, հայտարարեց, թե Երևանը պետք է գնա արտահերթ ընտրությունների։

Վարորդներից մեկն էլ նկատեց՝ ավտոբուսի վարորդների պահանջը միայն մեկն է՝ աշխատավարձի բարձրացում։

«Թող վարորդներին ասեն՝ ինչքան է իրենց աշխատավարձը, եթե ձեռք է տալիս աշխատենք, չէ, դիմում գրենք դուրս կգանք։ Թող պատասխանեն ասես՝ աշխատավարձը ինչքան է ֆիքսված։ Բոլոր վարորդները աշխատավարձի բարձրացում են պահանջում միայն»։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանն արձագանքել է առավոտից ավտոբուսների վարորդների կազմակերպած գործադուլին և նշել, թե որ մակնիշի ավոտբուսի վարորդները որքան աշխատավարձ են ստանում:

Կիսվել սոց․ ցանցերում