ՀՀ-ի ու ՀԱՊԿ-ի հարաբերությունները հատել են անդառնալիության կետը. Նիկոլ Փաշինյան

«Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամաբ, այդ հայտարարությունը ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում, որովհետև մեր դիրքորոշումը հստակ է, որ ՀՀ նկատմամբ 2021, 2022 թվականներին եղել են տարածքային ոտնձգություններ՝ ագրեսիա»:

Այս մասին Ազգային ժողովում՝ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի այն հարցին, թե օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ-ի վրա հարձակում չի եղել, նաև հայտարարել՝ ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր ձևաչափերին, և թե արդյոք սա չի հակասում ՀԱՊԿ-ում մասնակցությունը դադարեցնելու վարչապետի հայտարարությանը:

Այդ համատեքստում վարչապետը նկատեց.

«Մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությմաբ և առաջին հերթին իհարկե հարցը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ, և մեր դաշնակիցներից ստացել ենք պատասխան, որ ի՞նչ եք ասում, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են:

Երբ որ ոտնձգությունը տեղի է ունեցել մենք ինչ ենք ասել, ասել ենք՝ հարգելի գործընկերներ էն կարմիր գիծը, որ դուք ասում էիք, հատված է, որից հետո իրենք ասել են՝ գիտեք ,սահմանը դելիմիտացված չէ, մենք էլ ասել ենք՝ բա էդ դեպքում որտեղո՞վ է անցնում այդ կարմիր գիծը, մեզ ցույց տվեք այդ գիծը, որպեսզի հասկանանք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ:

Ասել ենք՝ ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին, էս քարտեզը, էս մատիտը, իրենք մեզ դեռ ցույց չեն տվել: Եվ ես ասել եմ, որ եթե ՀՀ-ում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի ուրեմն փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի»:

Կիսվել սոց․ ցանցերում