Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնել է Մինսկ՝ մասնակցելու Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստին։
Ռուսաստանի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Մինսկի ազգային օդանավակայանում: Լուկաշենկոն նրան այնտեղ չի դիմավորել։
Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ Մինսկում անցկացվող Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստին կմասնակցեն պետությունների ու կառավարությունների ղեկավարները, երկու երկրների խորհրդարանների պալատների ղեկավարները, որոնք մտնում են Գերագույն պետական խորհրդի կազմում։
Նիստը անցկացվում է Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակին ընդառաջ։
Մասնակիցները կքննարկեն 2024-2026 թվականներին Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի դրույթների կատարման հիմնական ուղղությունների իրականացման առաջընթացը և Միութենական պետության անվտանգության հայեցակարգը:
