Լուկաշենկոն Վլшդիմիր Պпւտինից «Օրեշնիկ» է խնդրել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կատակով խնդրել է «Օրեշնիկ» հիպերձայնային համալիրներ տեղակայել Բելառուսի տարածքում։

Անդրադառնալովայս տեղեկատվությանը, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նման որոշումը կարող են ընդունել միայն Ռուսաստանի և Բելառուսի նախագահները՝ առաջնորդվելով ազգային անվտանգության նկատառումներով:

Ըստ որոշ աղբյուրների, ՌԴ նախագահը համաձայնել է։ Համալիրները Բելառուսում կտեղակայվեն ռուսական բանակի մատակարարումներին զուգահեռ։

Լուկաշենկոն միաժամանակ նշել է, որ Մինսկը մտահոգված է Լիտվայի և Լեհաստանի հետ սահմաններին ստեղծված իրավիճակով։ Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը համախմբվում են Բելառուսի արևմտյան սահմաններում։

Կիսվել սոց․ ցանցերում