ՀԱՎԱԿՆՈՏ ՆԱԽԱԳԻԾ ԵՒ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՈՀԱՐ. ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ՓԱՐԻԶԻ ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՏԱՃԱՐԸ

Խոշոր հրդեհից 5 տարի անց Փարիզի Աստվածամոր տաճարը դեկտեմբերի 7-ին վերաբացվել է այցելուների և երկրպագության համար:

Միայն վերականգնողների կողմից Հիսուսի մարմարե արձանի ձեռքին դրված կապարի մի փոքրիկ կտորն է հիշեցնում աշխարհահռչակ տաճարի սարսափելի վիճակը 2019 թվականի ապրիլի 15-ի ավերիչ հրդեհից հետո:

Աշխարհահռչակ Նոտր Դամը, որը կառուցվել է 1163-1345 թվականներին, ոչ միայն Փարիզի գլխավոր ճարտարապետական հուշարձաններից մեկն է, այլ նաև Ֆրանսիայի ազգային սրբավայրը: Վերականգնման համար հատկացված հնգամյա ժամկետը Մակրոնի անձնական խոստումն էր և հավակնոտ նախագիծ, որի վրա ջանք ու ծախս չի խնայվել։

Ամբողջ աշխարհից հավաքվել է ավելի քան 800 միլիոն եվրո նվիրատվություն, 700-ն արդեն ծախսվել է։ Նվիրաբերված մնացած միջոցները կուղղվեն աբսիդի և հենարանների վերականգնմանը։

Վերականգնման գործընթացում ներգրավված է եղել գրեթե 250 ընկերություն և արտադրամաս։

 

Կիսվել սոց․ ցանցերում