«Շարունակական է լինելու մեր քաղաքականությունը՝ խթանելու բնական ճանապարհով ծնունդների թիվը»։
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Սպասվածից ավելի արագ է փոփոխությունը տեղի ունենում։ Այդ խթանը կարևոր է մոր և մանկան առողջության գրավականի համար։ Այս մասով մեծ է էպիդուրալ ցավազրկման ներդրման առումով, լավ արդյունքներ ունենք»,- նշել է նա։
Հիշեցնենք՝ առողջապահության նախարարությունը մշակել էր կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր: Այսուհետ առողջապահության նախարարի հրամանով` բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կնետրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր:
Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը, իսկ արգանդի մեկ սպիով բարդացած ծննդաբերության գինը սահմանվել է ավելի բարձր:
Փոխհատուցվելու է նաև բնական ուղիներով ծննդաբերության ժամանակ ըստ կնոջ ցանկության էպիդուրալ անզգայացման արժեքը, ինչը մինչ փոփոխությունն իրականացվում էր վճարովի հիմունքներով` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները:
