Եթե թղթաբանությունը հասցնենք, կառավարության նիստին կհաստատվի. Առուշանյանը՝ մարզպետ նշանակվելու մասին

«Անցած չորեքշաբթի մանդատս վայր դնելու դիմում  եմ գրել, գործընթացը 7 օր է տեղի ունենալու, եթե թղթաբանությունը հասցնենք, ապա մարզպետի նշանակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա կառավարության նիստի:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ախկին պատգամավոր Դավիթ Առուշանյանը՝ անդրադառնալով  իր` Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելուն։

Նա հավելել է, որ  Շիրակի արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն.

«Վարչապետը շնորհակալություն է հայտնել պարոն Մուրադյանին իր կատարած աշխատանքի համար։ Թե ինչից է դժգոհ եղել, ինչ խնդիրներ կային` չեմ կարող ասել»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ Կառավարության՝ դեկտեմբերի 12-ի նիստում հայտնի դարձավ, որ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մինչ այդ էլ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանը վայր էր դրել պատգամավորական մանդատը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 13-ին, ընդունելով Գյումրիում անցկացված փրայմերիզի մասնակիցներին, հայտնել էր, որ որոշել է Կառավարությանը ներկայացնել Դավիթ Առուշանյանի թեկնածությունը՝ որպես Շիրակի մարզպետ:

Կիսվել սոց․ ցանցերում