Մարզպետը հանդիպել է Սյունիքում գործող ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուների հետ

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար։ Հանդիպման ընթացքում զրույցի հիմնական թեման հատկապես ձմեռային սեզոնում մարզի գլխավոր մայրուղիների և մյուս ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված հարցերն են եղել։ Քննարկվել են անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն ճանապարհները հնարավորինս լավ սպասարկելու, բաց ու երթևեկելի պահելու համար։

Կիսվել սոց․ ցանցերում