ԵՄ-ն թույլ չի տա Ռпւսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Անօրինական ներգաղթը սպառնալիք է ներկայացնում Եվրամիության անվտանգության համար, և դաշինքը պետք է պաշտպանի իր սահմանները այդ առումով Ռուսաստանի կողմից  բխող վտանգից:

Այս մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, տեղեկացնում է Reuters-ը։

«Իմ կարծիքով, անօրինական ներգաղթի խնդրի լուծումը բացառապես համերաշխության հիման վրա սխալ էր:

Արդյունքում մենք չկարողացանք պաշտպանել մեր սահմանները:

Մենք ցանկանում ենք պաշտպանել մեր արտաքին սահմանները և թույլ չենք տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը»,- հայտարարել է Մելոնին Ֆինլանդիայում ԵՄ անվտանգության գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։-

Կիսվել սոց․ ցանցերում