Armenian Airlines ավիաընկերությունը բացել է նոր ուղիղ չվերթ՝ Երևանից դեպի Վոլգոգրադ։
Թռիչքները կլինեն շաբաթական հաճախականությամբ՝ կիրակի օրերին։
««Armenian Airlines»-ն այսօր չվերթեր է իրականացնում 8 ուղղությամբ, որից վեցը՝ ՌԴ քաղաքներ։ Ռուսական շուկան այսօր ամենապահանջված և զարգացող ուղղություններից է։ Վոլգոգրադում ապրում է հայկական մեծ համայնք, բացի այդ՝ սա նաև զբոսաշրջության զարգացման առումով է կարևոր»,- նշել է ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանն ու հավելել, որ հաջորդ տարի կլինեն նոր ու հետաքրքիր ուղղություններ։
Երևան-Վոլգոգրադ թռիչքի տևողությունը 2 ժամ 15 րոպե է։ Ուղևորների ավիափոխադրումն իրականացվում է հարմարավետ Airbus 321 ինքնաթիռով՝ նախատեսված 220 ուղևորի համար:
