Պпւտինը կմասնակցի ՀՀ վարչապետի նախագահությամբ անցկացվելիք ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Լենինգրադի մարզ՝ դեկտեմբերի 26-ին մասնակցելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացվելիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հայտարարությունը։

«Դեկտեմբերի 26-ին Լենինգրադի մարզում՝ «Իգորա» առողջարանային համալիրում մեր նախագահը (խմբ․ նկատի ունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին) կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որը վարելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,- նշել է Ուշակովը։

Ուշակովը նաև հայտնել է, որ Կուբայի մասնակցությունն ապահովելու է երկրի նախագահ Միգել Դիաս-Կանելիան՝ տեսաուղերձի ձևաչափով։

Կիսվել սոց․ ցանցերում