ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը. Պпւտին

ԵԱՏՄ-ն հաստատվել է որպես ձևավորվող բազմաբևեռ աշխարհի ինքնուրույն և ինքնաբավ կենտրոններից մեկը:

Այս մասին հայտարարել է ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում մեկնարկած ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում:

«ԵԱՏՄ գործունեությունը նպաստում է գործարար կապերի զարգացմանը, ձեռնարկությունների միջև կոոպերացիոն կապերի ամրապնդմանը, իսկ ամենակարևորը՝ ինտեգրացիոն փոխգործակցությունն օգուտ է բերում միավորման մասնակիցներից յուրաքանչյուրին»,- ասել է Պուտինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։

Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, քանի որ քովիդի դրական ախտորոշում ունի:

Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել էր, որ վարչապետը հեռավար նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Կիսվել սոց․ ցանցերում