Ֆրանսիան Ռпւսաստանին առաջարկել է Ուկրшինայի հարցով երկխոսություն սկսել․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ֆրանսիան մի քանի անգամ փակ խողովակներով Ռուսաստանին առաջարկել է առանց Կիևի մասնակցության Ուկրաինայի հարցով երկխոսություն սկսել։

Նրա խոսքով՝ միաժամանակ Ֆրանսիան հանդիսանում է Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու նախաձեռնողն ու ուկրաինացի զինվորներին պատրաստում։

«Մի քանի անգամ մեր ֆրանսիացի գործընկերների կողմից փակ ալիքներով խնդրանքներ են եղել. «Եկեք օգնենք Ուկրաինայի հարցի շուրջ երկխոսություն հաստատել։ Ի դեպ, առանց որեւէ Ուկրաինայի։ Նման ազդակներ եկան Փարիզից, կարծես խախտելով արևմտյան կանոնները, որ «ոչ մի խոսք Ուկրաինայի մասին առանց Ուկրաինայի»։ Նման ոչ միանշանակ պահվածքը չի հանգեցնում լրջորեն վերաբերվելու ցանկությանը, ինչ տեղի է ունենում մեր ֆրանսիացի գործընկերների նախաձեռնությամբ»,- ասել է նա։

 

Կիսվել սոց․ ցանցերում