2024-ին ԱԺ նախագահը խորհրդարանական դիվանագիտության շրջանակում ընդունել է տարբեր երկրներից Հայաստան ժամանած խորհրդարանների նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ալեն Սիմոնյանի աշխատանքի առանցքում է եղել հայկական օրակարգը, երկկողմ կապերը և տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը: Խորհրդարանի ղեկավարն աշխատանքային այցերով եղել է նաեւ Հայաստանի մի շարք մարզերում: Մանրամասները՝ տեսանյութում:
