Երևանում առաջիկա օրերին սպասվում է մառախուղ, մարզերում՝ մերկասառույց ու 0-ից ցածր ջերմաստիճան

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Քամին՝ հյուսիսարևմտյան, 2-4 մ/վ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցածրադիր գոտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Եղանակը ՀՀ տարածքում՝

8.png (131 KB)

Երևանում՝

9.png (19 KB)

Կիսվել սոց․ ցանցերում