Իրանը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսել Արևմուտքի հետ միջпւկային ծրագրի շուրջ. Արաղչի

Թեհրանը պատրաստ է անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն դրանք պետք է հանգեցնեն համաձայնության:

Այս մասին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

Նա միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը ռազմավարական սխալ է անվանել:

«Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կնպաստի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդմանը»,- ասել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում