ԵՄ-Ն ШԴՐԲԵՋШՆԻ ԴԵՄ ՍԱՆԿՑԻԱՆԵՐ ՉԻ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԲԱՅՑ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է 

Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն Ադրբեջանի դեմ որեւէ սանկցիաներ կիրառելու մտադրություն չունի։

«Ադրբեջանն իրականում էլ մեզ վաճառում է վառելիք՝ միլիարդավոր խորանարդ մետր գազ, եւ շնորհիվ մեր միջեւ կնքված համաձայնագրի, այդ մատակարարումների ծավալները զգալի աճ են ունեցել՝ 8-12 միլիարդ խորանարդ/մետր»,- ասել է Բորելը, միաժամանակ նաեւ հայտարարել է, որ «եթե Բաքուն համարժեք քայլեր չձեռնարկի Ղարաբաղում մարդասիրական իրավիճակի առնչությամբ, ապա դա կարող է անմիջականորեն ազդել ԵՄ եւ Բաքու հարաբերությունների վրա»։

 

Կիսվել սոց․ ցանցերում