Երեկ ողջ համացանցը ողողվեց մի սրբապղծության տեսանյութով, երբ Եռաբլուր պանթեոնից ինչ-որ ճիճուներ ծաղիկներն էին գողանում, եղավ բացահայտում, բերման ենթարկվեցին սրբապիղծերը, հնարավոր է մի երկու թաթալոշ էլ կերան, որովհետև վստահ եմ, դրանց ձերբակալող տղաները նույնպես ցասումով էին լցված ու պարզապես ձեռքերը ոլորած տանելով չէին բավարարվի, բայց, հիշենք, որ սա եզակի դեպք չէր, նախորդած բոլոր դեպքերը կարծում եմ հիշում ենք։ Հիմա հարց. Ի՞նչ ճակատագիր ունեցան նախորդ սրբապղծություն կատարողները։ Կա՞ սրա պատասխանը։ Չկա, ասեմ ավելին, մեր լատվականի կողմից ուղարկված հարցմանը եղավ լղոզված պատասխան, ինչը ապացուցում է, որ որևէ հետևանք չի լինելու ու քանի դեռ անհետևանք են մնում սրբապղծության դեպքերը և անպատժելիությունն է տիրում, առաջիկայում նույնպես նմանատիպ դեպքեր կլինեն ցավոք։
Հ.Գ. lragrogh.com լրատվականը հետևողական է լինելու նմանատիպ դեպքերի ընթացքին։ Եթե որևէ մեկը տիրապետում է կոծկումների մասին տեղեկատվության, դիմեք մեզ։
