Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ռուսաստանի ԱԳՆ հայտարարություն է արել «Հայաստանի շուրջ իրավիճակի» մասին: Պարզվում է՝ «Հայաստանի շուրջ իրավիճակը» ոչ թե Ռուսաստանի դաշնակցի՝ Հայաստանի ու Արցախի սահմանների երկայնքով թշնամու զորքերի կուրատումն ու «պատերազմին 5 պակաս» իրավիճակն է, այլ որ
-Հայաստանը Ադրբեջանի այդ ագրեսիային ընդառաջ իրեն ու Արցախը պաշտպանելու նպատակով և Ալիևի պատերազմական հանցագործություններով միջազգային քրեական դատարան դիմելու համար սկսել է Հռոմի կանոնադրության վավերացումը,
-որ Վարչապետի կինը ընդունել է Ուկրաինայի առաջին տիկնոջ հրավերն ու մեկնել է Կիև մասնակցելու առաջին տիկնանց ու ամուսինների հավաքին,
-Հայաստանը համաձայնել է իր տարածքում անցկացնել հայ-ամերիկյան զորավարժություններ, որոնց սցենարը խաղաղաշինական է….
Եվ ոչ մի բացատրություն ու մտահոգության խոսք այն մասին, թե առաջին կետը բացառելու համար ինչ է արել Ռուսաստանը Ադրբեջանի կողմից գործված բազում պատերազմական հանցագործությունների հետաքննության, պատժման համար, այդ թվում Արցախում…
Ոչ մի բացատրություն, թե ինչու են Ռուսաստանի պետական այրերը պաշտոնական ու աշխատանքային այցեր կատարում Հայաստանի համար թշնամական երկիր, եթե Ուկրաինա այցելելը Կրեմլի համար դա այցելություն է իր համար թշնամական երկիր…
Ավելին, հայտարարությունը ոչ միայն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի՝ ՌԴ ԱԳՆ խոսակին ուղղված արտահայտության դատապարտմամբ, այն դեպքում երբ իրենց ասած ԱԳՆ դեպարտամենտի ղեկավարն դիվանագիտական իրավունք չուներ գնահատականներ տալ ԱԺ խոսնակին կամ վարչապետին, կամ հակահայաստանյան գործունեություն ծավալած Միկա Բադալյանի հովանավորչությամբ, այլև բացառիկ մի «սպառնալիքով, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է ՀԱՊԿ «խաղաղապահներին» ու նրանց զորավարժությունները Հայասատան բերելու նպատակով….»
Իսկ եթե Երևանը մինչև այժմ դրան դիմադրել է, Ռուսաստանի համար պահանջված է դառնում, որպեսզի Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու պաշտոնական Երևանն այն վիճակում հայտնվի, որ ինքը աղերսի «խաղաղպահներին» գալ և օկուպացնել Հայաստանը…
Այլ կերպ ասած՝ Ռուսաստանի ԱԳՆ այս հայտարարությունը ոչ ինչ է, եթե ոչ Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակվելու հրաման….
Ավելորդ է հիշեցնել, որ օրեր առաջ պաշտոնական ՏԱՍՍ գործակալության զրպարտագրում անանուն դիվանագիտական աղբյուրի հերթական զառանցանքի ամենավերջում չափազանց ճշգրիտ նշվել էր Ռուսաստանի կողմից Հայաստանին պատժելու պատճառը՝ Երևանը դուրս է եկել իրեն ու Արցախը խեղդող Մոսկվա-Բաքու-Երևան եռանկյունուց….

Ստյոպա Սաֆարյան
ՄԱՀՀԻ հիմնադիր և տնօրեն
