Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները «Դրիմ Ռեսթ» ՍՊԸ-ին պատկանող Կոտայքի մարզում գործող «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հանգստյան գոտում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցրել էին առանց ջրօգտագործման թույլտվության բնական աղբյուրից կատարվող ապօրինի ջրառը։ Ընկերությունը լիազոր մարմնից ձեռք է բերել ջրօգտագործման թույլտվություն՝ շտկելով արձանագրված խախտումները։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ ապօրինի ջրօգտագործման կասեցումը վերացվել է։
Վերացվել է «Արթուրս Աղվերան Ռեզորթ»-ի ջրօգտագործման կասեցումը
