Փեզեշքիшնը նշել է ԵԱՏՄ-ում Իրանի ներկայության կարևորությունը

Իրանի ներկայությունը ԵԱՏՄ-ում մեծ խթան կհաղորդի հանրապետության և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը, կարծում է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

Պաշտոնական այցով Ռուսաստանում գտնվող Իրանի նախագահը հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մեր համագործակցությանը, ապա ես խորապես համոզված եմ, որ մեր ներկայությունը այս ասոցիացիայի շրջանակներում նույնպես մեծ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Փեզեշքիանը Միշուստինի հետ հանդիպմանը։

Ավելի վաղ Եվրասիական տնտեսական միության ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ-ում Իրանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու որոշումը և հաստատել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու որոշումը։

Կիսվել սոց․ ցանցերում