Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հունվարի 17-ին Երևանում արտառոց դեպք է տեղի ունեցել։
Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի մտել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան և աշխատակիցների նկատմամբ հոգեկան ներգործություն կատարել։
Թանգարան են մեկնել իրավապահները:
Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և ժամը 14:10-ի սահմաններում մի քաղաքացի մուտք է գործել թանգարան, թանգարանում աշխատող հսկիչ 52-ամյա Շուշանիկ Գ.-ի և մյուս աշխատակիցների նկատմամբ սպառնալիքներ հնչեցրել՝ ասելով, որ նրանց կվերացնի։
Կայքի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ, ըստ թանգարանի աշխատակիցների, այդ քաղաքացին հոգեկան առողջության հետ խնդիրներ է ունեցել։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են թանգարան ներխուժած քաղաքացու ինքնությունը։
