ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ոչ կոռեկտ է անվանել ՀՀ պաշտոնյաների այն հայտարարությունները, թե Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին։
«Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը»,-նշել է նա:
Այս մասին Լավրովը խոսել է G20-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ, ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել էր Հայաստանի տարածքում հայ-ամերիկյան համատեղ զորավարժություններին՝ նշելով, որ Երևանը հրաժարվել է ՀԱՊԿ վարժանքներից, սակայն զորավարժություն է սկսում ԱՄՆ-ի հետ, ինչը տարօրինակ է թվում:
