Հայաստանի ազգային հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը «Փյունիկի» մամուլի ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ խոսել է ակումբ վերադառնալու մասին։
«Շատ ուրախ եմ հարազատ ակումբ վերադառնալու համար։ Զգացի, որ արդեն տուն վերադառնալու ժամանակն է։ Սա ընտանիքիս ու ինձ համար լավագույն որոշումն էր։ Շատ ուրախ եմ, որ հենց հարազատ ակումբ վերադարձա։
Շատ շնորհակալ եմ ակումբի ղեկավարությանն ու մարզչին, որ կարողացանք ամեն ինչ անել` «Փյունիկ» վերադառնալու համար»,- նշել է Հարոյանը։
Նա «Փյունիկում» հանդես է եկել 2009-2016թթ., 181 խաղում խփել է 8 գոլ։