– Հա՛յր, ինչպե՞ս մխիթարվեմ, երբ թախիծ է պատում ինձ:
– Փրկությունն աղոթքի մեջ փնտրիր: Նույնիսկ, եթե ուղղակի գլուխդ դիպցնես սրբապատկերին, թեթևություն կզգաս: Թող խուցդ փոքրիկ եկեղեցու նմանվի, որում քո սիրած սրբապատկերներն են, և կտեսնես, որ այնտեղ միշտ մխիթարություն կգտնես:
– Հա՛յր, աղոթելիս երբեմն սրբապատկերները համբուրում եմ: Դա ճի՞շտ է:
– Ճիշտ է: Իրականում հենց այդպես է պետք սրբապատկերներն ակնածանքով համբուրել: Որպեսզի սիրտդ Քրիստոսի, Աստվածամոր, սրբերի հանդեպ սիրով լցվի. ծնկի իջնել նրանց սուրբ պատկերների առջև, խոնարհվել ու համբուրել: Մի անգամ մարտի 26-ին*, երբ Գաբրիել հրեշտակապետի տոնն էինք նշում, կանգնած աղոթում էի Քրիստոսի և Սուրբ Աստվածածնի սրբապատկերների առջև: Հանկարծ տեսա, որ Տերն ու Աստվածամայրն սկսեցին շարժվել, ասես կենդանացան պատկերի վրա: