Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հերքել է հերթական կեղծիքը, որւմ ասվում էր, որ Ֆրանսիայի դեսպանատունն իբր խնդրում է իր քաղաքացիներին զերծ մնալ ՀՀ Սյունիքի մարզ այցելելուց։
Այս մասին նա գրել է X-ի (նախկին՝ «Թվիթեր») միկրոբլոգում՝ սքրիններ տեղադրելով և նշելով, որ իրենց կեղծիքը հեղինակները ակամա բացահայտել են «պատմական» նշումով, թե 1921 թվականին Սյունիքը «սխալմամբ անցել է» Խորհրդային Հայաստանին։
«Հրապարակմանը կցվում է նաև Հայաստանի քարտեզն առանց Սյունիքի (կրկին Ֆրանսիայի դեսպանատան անունից)։
«Ոչ մի նոր բան: Զբոսաշրջիկների համար մեր առաջարկությունները վերջին անգամ թարմացվել են 2023 թվականի հուլիսի 18-ին: Եվ Հայաստանի Սյունիքի մարզը ներառված է Հայաստանի մեր քարտեզում, ինչպես որ պետք է լինի»,- նշել է նա:

