Մшհացել է Գերմանիայի նախկին նախագահ Հпրսթ Քյпլերը

Գերմանիայի նախկին նախագահ Հորսթ Քյոլերը, ով զբաղեցրել է բարձրագույն պետական ​​պաշտոնը 2004-2010 թվականներին, մահացել է 81 տարեկանում՝ ծանր հիվանդությունից, գրում է Welt թերթը։

«Մահացել է նախկին դաշնային նախագահ Հորսթ Քյոլերը։ Նա մահացել է շաբաթ վաղ առավոտյան՝ 81 տարեկանում՝ կարճատև, բայց ծանր հիվանդությունից»,– գրում է թերթը:

Քյոլերը պետության ղեկավար է ընտրվել 2004 թվականի մայիսի 23-ին, վերընտրվել՝ 2009 թվականին, իսկ 2010 թվականի մայիսին հրաժարական է տվել։ Պատճառը նրա հարցազրույցն էր, որտեղ նա հայտարարել էր, որ Բունդեսվերի արտաքին ներկայացուցչությունները պաշտպանում են Գերմանիայի տնտեսական շահերը։

Կիսվել սոց․ ցանցերում