Եվրոպական վերնախավին ավելի շատ դուր էր գալիս ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը, իսկ ԱՄՆ նոր առաջնորդ Դոնալդ Թրամփը տարբեր պատկերացումներ ունի այն մասին, թե որն է լավը, ինչն է վատը:
Այ մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Նրանք (եվրոպական վերնախավերը — խմբ.) պարզապես չեն սիրում Թրամփին, նրանք ակտիվորեն կռվել են նրա դեմ, իսկապես միջամտել են ԱՄՆ քաղաքական կյանքին և ընտրական գործընթացին, իսկ հետո շփոթվել են, երբ Թրամփը հանկարծ հաղթեց: Հոգեպես ավելի շտ րանց դուր է եկել Բայդենը, գիտեք, Թրամփը տարբերվող պատկերացումներ ունի լավի և վատի մասին, այդ թվում՝ գենդերային քաղաքականության մեջ, դա նրանց դուր չի գալիս»,- ասել է Պուտինը հեռուստալրագրող Պավել Զարուբինի հետ խոսելով եվրոպական քաղաքական էլիտաների և ԱՄՆ նորընտիր նախագահի հետ հարաբերությունների մասին։
Հարցազրույցից մի հատված հրապարակվել է Զարուբինի Telegram ալիքում։
