Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ. Ռոնալդու

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու ասել է, որ ինքը բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է: «Ոչինչ չի փոխվի, եթե կարիերաս ավարտեմ 920 կամ 925 գոլով: Ես լավագույնն եմ ֆուտբոլի պատմության մեջ: Թվերը չեն ստում»,-  El Chiringuito-ի լրագրողի հետ հարցազրույցում նշել է նա։ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրն այս մրցաշրջանում 25 խաղում խփել է 23 գոլ՝ կատարելով 4 գոլային փոխանցում:

Կիսվել սոց․ ցանցերում