Բրազիլացի հարձակվող Վագներ Գոնսալվեշը ապաքինվել է ծանր վնասվածքից եւ 9 ամիս անց վերադարձել է Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» կազմ, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը։
Առաջին անգամ Վագներ Գոնսալվեշը «Փյունիկին» միացել էր 2023թ․ հուլիսին՝ տեղափոխվելով Թբիլիսիի «Դինամոյից»։
2017/18 մրցաշրջանում նա դարձել է Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» կազմում: Վրացական թիմերից նա հանդես է եկել նաև Բաթումիի «Դինամոյում» ու «Դիլայում»:
Վագները պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է ֆրանսիական «Բաստիայի» երկրորդ թիմում, որտեղից էլ տեղափոխվել է բելգիական «Սերկլ Բրյուգե»: Նա հանդես է եկել նաև հյուսիսմակեդոնական «Շկենդիյաում», ուկրանիական «Կրիվբասում» ու «Դնիպրոյում»:
