ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գրառումների եմ հանդիպում սուր շնչառական վարակների թեմայով և մեղադրանքներ, թե իբր առողջապահության նախարարությունը տեղյակ չէ իրավիճակից: Ամենաթարմ օրինակը` Նաիրա Զոհրաբյանը հնչեցրել է թոքաբորբով հոսպիտալացվածների թիվ, որը մենք ենք հրապարակել ու մեզ ասում է տեղյա՞կ եք այդ թվերից: Եթե ամփոփ ներկայացնեմ իրավիճակը, ապա` 1. ՍՇՎ + գրիպ իրազեկման աշխատանքները և կանխարգելիչ միջոցառումները սկսում ենք սեպտեմբերից: Կարող եք չզլանալ և ստուգել ՀՀ առողջապահության նախարարություն մեր էջը, NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն էջը, մամուլի հրապարակումները: 2. Այո, ունենք սուր շնչառական վարակներով պայմանավորված բարձր ակտիվություն, ինչը բնորոշ է սեզոնի տվյալ ժամանակահատվածին։ Նախորդ՝ շաբաթվա, ինչպես նաև 2024 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ հիվանդացության ցածր է՝ 1,1 անգամ։ 3. Մեր մասնագետները համաճարակաբանական ուժեղացված դիտարկում են իրականացնում՝ հոկտեմբերի 1-ից սկսած մինչև մայիս։ Այսինքն՝ իրականացնում են ամենօրյա վերլուծություններ հիվանդացությունների ցուցանիշների՝ համեմատելով այս օրվա ցուցանիշները նախորդ օրվա ցուցանիշների հետ. եթե կտրուկ բարձրացումներ լինեն, անմիջապես արձանագրեն։ 4. Կրթական հաստատություններում իրականացվում է սուր շնչառական վարակներով պայմանավորված բացակայությունների և շենքերի ջերմային ռեժիմի մշտադիտարկում։ Սեզոնի մեկնարկից ի վեր նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է «համաճարակային ֆիլտ: 5.Մասնավոր առանձին ուսումնական հաստատություններում, դպրոցներում, որտեղ, օրինակ, բացակայությունների թիվը սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 25 տոկոս և ավելի է, ապա այդ դպրոցն իրավունք ունի անցնելու հեռավար ուսուցման՝ վարակի տարածումը կանխարգելելու համար։ 6.Հունվար ամսից մինչև փետրվարի 8-ը ՍՇՎ վիճակի և կանխարգելիչ միջոցառումների մասին մեր կողմից իրականացվել է 65 իրազեկող նյութ (հարզազրույց, մեկնաբանություն, փոստ): 7. Բոլոր թվերը, տվյալները, որոնք տեսնում եք տարբեր լրատվականների վերնագրերում, մենք ենք հրապարակում, որովհետև թաքցնելու ոչինչ չունենք (բնականաբար կանխարգելիչ միջոցառումներն ու մասնագետի խորհուրդներն էլ հետը): Եվ պետք չի մեր տված թվերի մասին մեզ նորից տեղյակ պահել, հետն էլ հաթաթա տալով: Առողջություն»:
Պետք չի մեր տված թվերի մասին մեզ նորից տեղյակ պահել՝ հետն էլ հաթաթա տալով. ԱՆ խոսնակը՝ շնչառական վարակների մասին
