Օրերս Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում կայացել է Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին մեր հավաքականի 4 ըմբիշներ։ Այս մասին հայտնում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։ Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), 97 կգ Հայկ Խլոյանը և 130 կգ Դավիթ Օվասապյանը։ 82 կգ Սամվել Գրիգորյանն էլ նվաճել է բրոնզե մեդալ։
Հայ ըմբիշները երեք ոսկե և մեկ արծաթե մեդալ են նվшճել Էստոնիայում
