ՔՊ նախաձեռնությամբ սուրճի ապարատների համար նախատեսված ամսական տուրքի չափը նվազեցվել է

ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հունվարի 15-ին նախաձեռնել էի աշխատանքային քննարկում վճարահաշվարկային տերմինալների և մետաղադրամով աշխատող սուրճի ապարատների համար 40 հազար դրամի չափով պետական տուրք սահմանելու որոշման վերաբերյալ։

Պայմանավորվածություն էինք ձեռք բերել շարունակել քննարկումները և լավարկել որոշումը՝ հաշվի առնելով առաջին հերթին ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկները։

Քննարկումների արդյունքում ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ փոփոխություններ կատարվեցին որոշման մեջ՝ նվազեցնելով ամսական տուրքի չափը

Կենտրոն — 26,000 ՀՀ դրամ,

Արաբկիր — 20,000 ՀՀ դրամ,

Երևանի այլ վարչական շրջաններ — 16,000 ՀՀ դրամ։

Շնորհակալ եմ ավագանու անդամներին, քաղաքապետարանի պաշտոնյաներին քննարկումներին մասնակցելու, տնտեսվարողների դիտարկումները հաշվի առնելու և տուրքի չափը նվազեցնելու որոշում կայացնելու համար։

 

Կիսվել սոց․ ցանցերում