Կիևը չի ընդունի Ռпւսաստանի և ԱՄՆ-ի միջև երկկողմանի բանակցություններ առանց Ուկրшինայի մասնակցության. Զելենսկի

Կիևը չի ընդունի Ուկրաինայում ամերիկա-ռուսական երկկողմ բանակցություններ, որոնք տեղի կունենան առանց հենց ուկրաինացիների մասնակցության։

Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Խմելնիցկի ԱԷԿ կատարած այցի ժամանակ, փոխանցում է Unian գործակալությունը:

Մասնավորապես, նրան հարցրել են, թե ինչպես է վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ խոսել է Պուտինի, իսկ հետո՝ իր հետ։ Պետության ղեկավարն ասել է, որ ամերիկացի առաջնորդը գիտի իր դիրքորոշումը։

«Ես իսկապես հավատում եմ, որ բանակցություններիառաջնահերթությունը Ուկրաինան է: Մենք պատերազմի մեջ ենք, իսկ Պուտինը մեր դեմ է», — ասել է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ, ըստ Թրամփի խոսքերի՝ ինքը ցանկանում է միաժամանակ զրուցել ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի ղեկավարների հետ։

«Զրույցում նա չասաց, որ Պուտինն ու Ռուսաստանը առաջնահերթություն են: Այսօր մենք վստահում ենք այս խոսքերին: Մեզ համար շատ կարևոր է պահպանել Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը: Բայց դա շատ կարևոր է Ուկրաինայի առաջնահերթության պարագայում, և առանց Ուկրաինայի ոչինչ չի կարող լինել Ուկրաինայի մասին»,- նշել է Զելենսկին։

Պետության ղեկավարը հավելել է, որ շատ լավ զրույց է ունեցել Թրամփի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում