Բիռկեն անկջին՝ ձագ կուտա. «մաստեր-կլասս» «Կումնի»-ից. Գյումրիում թափառող շների խնդրի լուծման նոր քայլ է արվում

Բիռկեքը անկջներին՝ ձագ կուտան. Գյումրվա ստերջացում

Ինչպես ստերջացնել, որ շունն ավելի շատ ձագեր ունենա, բազմանա անխտիր ու գունավոր կոճակն ականջին հպարտ նայի անցորդներին, ինչու՝ չէ, նաև հենց ստերջացնողի աչքերին:

Գյումրիում այս «մաստեր-կլասս»-ի հեղինակային իրավունքը մինչ վերջերս պատկանում էր «Կումնի» ՍՊԸ-ին, որը միայն իրեն հայտնի մեթոդով իրականացնում էր այնպիսի ստերջացում և ստերիլիզացում, որի արդյունքում քաղաքում շների թվի աճին զուգահեռ վերջին տարիներին փողոցներում հայտնվեցին մազաթափ, գզգզված, լոզոտ, ճպռոտ, ինչպես նաև ստերջացված լինելը փաստող պիտակներն ականջներին հղի շներ:

Եթե քաղաքի կենտրոնական հատվածներում կենդանիներից շատերը վտանգավոր չեն, քիչ թե շատ կուշտ են, նաև սիրում են խաղալ իրենցից չվախեցողների ու չվնասողների հետ, ապա ծայրամասային թաղերում և որոշ դպրոցների շրջակայքում խմբերով թափառողներն իրական սպառնալիք են, տարածքի տերերն են, ում ուզեն՝ կկծեն, ով դուրները եկավ՝ բաց կթողնեն: Զուտ պատահականություն կարող է լինել նման թաղամասերում անվտանգ տեղաշարժվելը, կամ ոհմակից մազապուրծ եղած՝ առաջին պատահած բաց դարպասից ներս ընկնել, փրկվելը:

Ամբողջական նյութը՝

https://www.armtimes.com/hy/article/307355

Կիսվել սոց․ ցանցերում