ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը X սոցիալական ցանցում հայտնել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը երեքշաբթի օրը Ռիադում կհանդիպեն ռուսական պատվիրակության հետ։
«Պետդեպարտամենտը հաստատում է, որ պետքարտուղար Ռուբիոն, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը երեքշաբթի օրը Ռիադում կհանդիպեն ռուսական պատվիրակության հետ»,- գրել է Բրյուսը։