Փետրվարի 19-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսի հետ: Ինչպես հայտնել են Կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՎԶԵԲ դերը Հայաստանում ինչպես ենթակառուցվածքային բարեփոխումների, այնպես էլ ֆինանսական շուկայի կայացման և, մասնավորապես, ՓՄՁ ֆինանսավորման հասանելիության բարելավման ուղղություններով: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ ճանապարհաշինության, ջրային համակարգի, ինչպես նաև կոշտ թափոնների կառավարման ուղղություններով ընթացիկ ծրագրերին և համագործակցության ընդլայնման հնարավորություններին:
Փոխվարչապետն ընդունել է Ալկիս Դրակինոսի գլխավորած պատվիրակությանը
