ԶԵԼԵՆՍԿԻՆ ԼԵԳԻՏԻՄ Է. ՄԱԿՐՈՆԸ ԵՒՍ ԱՋԱԿՑԵՑ ԶԵԼԵՆՍԿՈՒՆ

Ռուսաստանը ագրեսիվ է Եվրոպայի նկատմամբ, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Այն (Ռուսաստանը) շատ ուժեղ բանակ ունի։ Նա հարձակվում է մեզ վրա կիբեր տեղեկատվության ոլորտում, ես կարող եմ նշել այլ բաներ: Նա սպառնալիք է տիեզերքում: Նա իրեն շատ ագրեսիվ էր պահում տիեզերքում։ Այն ապակայունացնում է մեզ, հարվածում է մեր շահերին Աֆրիկայում:

Ռուսաստանը մեզ հրահրում և փորձարկում է ինչպես ծովում, այնպես էլ՝ օդում»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը նաև ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լեգիտիմ է և ընտրվել է ազատ ընտրություններով։

«Ես դա հիշում եմ այնպես, կարծես երեկ լիներ: Եվ այդ պատճառով նա (Զելենսկին) ազատ համակարգի ընտրված նախագահն է»,- հավելել է Ֆրանսիայի ղեկավարը։

 

Կիսվել սոց․ ցանցերում