Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական ֆորումում կազմակերպված քննարկմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ հայ-ռուսական հարաբերություններում շրջադարձ չկա։
«Չեմ կարծում, թե ինչ-որ շրջադարձ կա։ Մենք տեսնում ենք, հասկանում ենք` ինչ է կատարվում», — ասել է ՌԴ նախագահը:
Այսօր Վլադիմիր Պուտինն ընդունել է, որ, այնուամենայնիվ, որոշ հարցեր մնում են չլուծված, այդ թվում` հումանիտար բնույթի հարցերը, Ղարաբաղի հայերի անվտանգության և Ռուսաստանի խաղաղապահների մանդատի հետ կապված խնդիրները։
«Անթույլատրելի է այնտեղ որևէ էթնիկ զտումները», — ընդգծել է Ռուսաստանի նախագահը` հավելելով, — «հույս ունեմ Ադրբեջանի ղեկավարությունը, ինչպես միշտ մեզ ասել են և մինչ հիմա ասում են՝ շահագրգռված չեն որևէ տեսակի էթնիկ զտումներ կատարել։ Ավելին, հետաքրքրված են, որ գործընթացը (հակամարտության կարգավորումը) մեղմ ընթանա»։
