Սուդանում ռազմական ինքնաթիռ է կործանվել մայրաքաղաք Խարթումից արևմուտք գտնվող Վադի Սեյդնա ավիաբազայից օդ բարձրանալիս։
Այն բախվել է բնակելի շենքին: Հաղորդվում է 19 զոհի մասին, այդ թվում՝ զոհվել են բարձրաստիճան զինվորականներ և քաղաքացիական անձինք, գրում է Al Jazeera-ն։
Աղբյուրը նշում է, որ «Անտոնով» ինքնաթիռի կործանումը, ամենայն հավանականությամբ, տեխնիկական պատճառներով է եղել։
Հաղորդվում է, որ սպանվածների թվում է Խարտումի ավագ հրամանատար գեներալ-մայոր Բահր Ահմեդը:
«Մեր ինքնաթիռներից մեկը վթարի է ենթարկվել փետրվարի 25-ի երեկոյան Վադի Սեյդնա օդանավակայանից թռիչքի ժամանակ»,-ասել են Սուդանի զինված ուժերը՝ ընդունելով, որ կան նաև քաղաքացիական զոհեր։
Բանակը հայտնել է, որ շտապօգնության բրիգադները վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց՝ մինչ հրշեջները մարել են կրակը վթարի վայրում:
Ինքնաթիռի տեսակի, զոհերի թվի կամ կործանման պատճառների մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում:
Սուդանի բանակը և Արագ աջակցության ուժերը (RSF) պատերազմ են վարում 2023 թվականի ապրիլի կեսերից, որի հետևանքով զոհվել է ավելի քան 20,000 մարդ, իսկ 14 միլիոնը տեղահանվել է, ըստ ՄԱԿ-ի և տեղական իշխանությունների:
Ամերիկյան համալսարանների հետազոտությունների արդյունքում զոհերի թիվը կազմում է մոտ 130 հազար: Սուդանի պատերազմն ուղեկցվում է աշխարհի ամենամեծ սովով։
