Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հետաքրքրված է «Վալենսիա» ֆուտբոլային ակումբով ու կարող է գնել այն:Իսպանական ակումբի ներկայիս սեփականատեր Պիտեր Լիմը, որը նշանավոր գործարար է, եւ Ռոնալդուի երկարամյա ընկերն ու գործընկերը մի քանի ներդրումային ընկերություններում, պատրաստ է վաճառել «Վալենսիայի» բաժնետոմսերի մեծ փաթեթը։
Սա կարող է լինել Ռոնալդուի սպորտային կարիերայում նոր քայլ, երբ նա կանցնի խաղադաշտից դուրս գործունեության, այս անգամ որպես ակումբի սեփականատեր։
Ռոնալդուի ֆինանսական հնարավորությունները, ինչպես նաեւ նրա հարաբերությունները Լիմի հետ, թույլ են տալիս ենթադրել, որ գործարքը կարող է իրականանալ։ Ռոնալդուն, ով արդեն երկար տարիներ զբաղվում է տարբեր բիզնեսներով, այժմ կարող է ունենալ առավելություն այս գործընթացում:
Այս քայլը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆուտբոլային աշխարհում, քանի որ այն կարող է բացել նոր ուղիներ եւ հնարավորություններ ոչ միայն Ռոնալդուի, այլեւ «Վալենսիայի» ապագայի համար։
Տարածված տեղեկությունների համաձայն, գործարքի կատարման դեպքում, «Վալենսիա» ակումբը կարող է զգալի փոփոխություններ կրել՝ կապված նոր ռազմավարության, թիմի ուժեղացման եւ ընդհանուր զարգացման հետ։
