Ցավում եմ. ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել. Զելենսկի

Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումը չընթացավ այնպես, ինչպես պետք է լիներ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Ցավում եմ, որ դա տեղի ունեցավ: Ժամանակն է ամեն ինչ ճիշտ անել։ Ուկրաինան ձգտում է խաղաղության։ Մեզնից ոչ ոք անվերջ պատերազմ չի ցանկանում։ Ես և իմ թիմը պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի ուժեղ ղեկավարության ներքո՝ կայուն խաղաղության հասնելու համար: Պատրաստ ենք գործել արագ՝ պատերազմն ավարտելու համար։ Առաջին փուլում կարող են լինել գերիների ազատ արձակում, օդային զինադադար։ Գնահատում ենք ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինայի ինքնիշխանութան պահպանման հարցում, պատրաստ ենք ստորագրել հանածոների մասին պայմանագիրը»,- գրել է նա։ Ավելի վաղ, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է վերադառնան բանակցությունների սեղանի շուրջ և քննարկումներ սկսեն Թրամփի հետ։

Կիսվել սոց․ ցանցերում