Փարիզը փորձում է կարգավորել հարաբերությունները Վաշինգտոնի և Կիևի միջև

Ֆրանսիան փորձում է կապ հաստատել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև։ Այս մասին LCI հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սոֆի Պրիման։ «Ֆրանսիան և Անգլիան առաջարկել են զինադադար, և ակնհայտ է, որ դա այժմ քննարկվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության համատեքստում: Ֆրանսիան և Եվրոպան փորձեր են արել վերականգնել ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կապերը և հասնել այդ զինադադարին՝ խաղաղ բանակցություններին անցնելու հեռանկարով»,- ասել է նա։ Պրիման հավելել է, որ «ԱՄՆ-ի հետ կապերի խզումը հիմա ոչ մեկի շահերից չի բխում»։

Կիսվել սոց․ ցանցերում