Կիևը ներողություն չի խնդրի Թրամփից. Պոդոլյակ

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը ներողություն չի խնդրի ենթադրյալ սխալի համար, որը չի եղել։ «Վլադիմիր Զելենսկին միանգամայն ճիշտ էր ձևով և բովանդակությամբ։ Նա փորձել է մեր ամերիկացի գործընկերներին հասցնել այն առանցքային միտքը՝ ոչինչ չի արվի առանց Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու։ Անհնար է հասնել դրական արդյունքների՝ հույս ունենալով Մոսկվայի կամավոր զիջումների վրա։ Այսպիսով, մենք ներողություն չենք խնդրի ենթադրյալ սխալի համար, որը չի եղել»,- նշել է նա։ Հիշեցնենք, որ Սպիտակ տանը Վոլոդիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումն անցել էր բուռն վիճաբանությամբ։

Կիսվել սոց․ ցանցերում