Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, որը Խորվաթիայի հավաքականի հետ տնային խաղում Վարազդատ Հարոյանի բացակայությամբ թիմի ավագն էր, «Ինստագրամ»-ի իր էջում տեղադրել է իր ու Խորվաթիայի ավագ, «Մադրիդի Ռեալի» կենդանի լեգենդ Լուկա Մոդրիչի լուսանկարը և դրան կից գրառում կատարել։
«Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր երկրպագուներին։ Շնորհակալ եմ ձեզ սիրո և հավատի համար։ Մենք զգում ենք ձեր աջակցությունը յուրաքանչյուր խաղում: Սա մեծ փորձ է մեզ համար, և ես վստահ եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Մենք կվերադառնանք ավելի ուժեղ»,- գրել է նա:
Եվրո-2024-ի ընտրական փուլի վերջին երկու տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվեց նախ Թուրքիային, ապա երեք օր անց Երևանում ընդունեց աշխարհի ուժեղագույն հավաքականներից մեկին՝ Խորվաթիային։ Երկու խաղում մեր հավաքականին հաջողվեց հնարավոր 6-ից ընդամենը 1 միավոր վաստակել։
