ԻՐԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍПՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ 

Թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, այդ երկրում հինգ մարդ է ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքոգ։ Թուրք ուժայինները գործողություններ են իրականացրել Ստամբուլում, ինչպես նաեւ՝ Անթալիայում եւ Մերսինում, որոնց արդյունքում էլ ձերբակալվել են լրտեսություն կատարելու մեջ կասկածվողները։

DHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կասկածյալները ենթադրաբար հավաքել են տեղեկություններ Թուրքիայի կարեւորագույն շրջաններում եղած եւ արտասահմանում ունեցած ռազմական բազաների մասին, եւ դրանք հաղորդել իրանական կողին։ Թե ինչ ազգության են կասկածյալները, չի հաղորդվում։

 

Կիսվել սոց․ ցանցերում