Կիևը պատրաստ է այս տարի ավարտել հակամшրտությունը. Սիբիհա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրիյ Սիբիհան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է այս տարի ավարտել հակամարտությունը: Սիբիհայի խոսքով՝ Ջիդդայում կայացած բանակցություններից հետո հակամարտությունն այս տարի ավարտելու «այլ արագություն և նոր լրացուցիչ հնարավորություններ» են ստեղծվել: «Մենք պատրաստ ենք դրան», — հայտարարել է ուկրաինացի նախարարը: Նա նշել է, որ Ուկրաինան պատրաստ է սկսել իրականացնել Ջիդդայում հանդիպումների ավարտին ձեռք բերված պայմանավորվածությունները: Նրա խոսքով՝ Ուկրաինայում ակնկալում են, որ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցից հետո «իրավիճակը կպարզվի»:

Կիսվել սոց․ ցանցերում