Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի թիմի դեմ Ազգերի լիգայի A լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գոլ խփելով հերթական պատմական ռեկորդն է գրանցել, գրում է Stats Foot-ը։
«Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը հավաքականի կազմում գոլ է խփում 22-րդ տարին անընդմեջ։
Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականում խփել է 136 գոլ, իսկ առաջին անգամ դարպասի գրավմամբ աչքի է ընկել 2004 թ-ի հունիսին։
