Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

Հայաստանի արտաքին գործերի  նախարար Արարատ Միրզոյանը մարտի 27-ին պաշտոնական այց կկատարի Ղազախստան:

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:

Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։

Կիսվել սոց․ ցանցերում