Կառավարության նիստի ժամանակ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան ներկայացրեց նախագիծ, որով նախատեսվում է Կառավարության որոշմամբ սահմանված պարտադիր զինվորական ծառայութան զորակոչի անցկացման կարգում ներառել կամավոր հիմուքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչի հետ կապված գործըթնացի հարաբերությունները։ Այդ գործըթնացում իգական սեռի քաղաքացիների վերաբերյալ ստացած ժամկետները, կայացվող որոշումների ձևերը պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում իգական սեռի քաղաքացիների մասով օրենքով սահմանված առանձնահատկությունները։
«Հիշեցնեմ՝ իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու մասին օրենքը ԱԺ–ն հավանության էր արժանացրել, որը ենթարդում է 18–27 տարեկան իգական սեռի քաղաքացիների կամավոր, բայց պարտադիր զինվորական ծառայության անցնելու կարգը, և այս նախագիծը թույլ կտա իրականացնել հաշվառման և կարգավորման հարցերը»,– ասաց նա։
Վարչապետը կրկին պարզաբանեց՝ ինչ է նշանակում կամավոր, բայց պարտադիր ծառայություն․ «Կամավոր՝ իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է կամավոր կերպով վեց ամսվա որոշում կայացնել և համապատասխան որոշումը փաստաթղթավորել, բայց զորակոչվելուց հետո վեց ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր, և ս կարևոր սկզբունք է, որ որոշում կայացնողը լրջորեն քննարկի դա։ ՊՆ–ն էլ հաշվառի ռեսուրսները դրա իրագործման համար»։
Նրա խոսքով՝ ժամկետային զինծառայության անցած կանայք ծառայության վերջում կստանան մեկ միլիոն դրամ բավարարում, որը կարևոր հանագամանք է։
«Մենք սրանով փորձում ենք երկու խնդիր լուծել, կանանց ներգարվածության մակարդակը զինված ուժերում բարձրացնել, նոր ոլորտ ստեղծել։ Վեց ամսվա ծառայությունից հետո կանայք կարող են պայմանագիր կնքել և անցնել պայամնագրային ծառայության Պաշտպան հայրենյաց ծրագրով։ Կնքել 5 տարվա պայմանագիր, անցնել պայմանագրային զինծառայություն, անցնել կամավոր ատեստավորում, ստանալ կրկնապատկված դրույքով աշխատավարձ, կախված ատեստավորման արդյուքներից»,– նշեց նա։
Ըստ Կառավարության ղեկավարի՝ ՊՆ–ն ավարտին է հասցնում կանանց գումարտակի համար նախատեսված մշտական տեղակայման վայրի վերակառուցման աշխատանքները․ «Սկզբից շատ կասկածներ կլինեն, քմծիծաղներ կլինեն, բայց կարևոր է լրջությամբ վերաբերվել խնդրին։ Բանակում չկա կին, բանակում կա՛մ զինվոր է, կա՛մ զինվորական։ Պետք է այդպես վարվել որպեսզի կարողանանք բովանդակություն լցնել»։
Պապիկյանն էլ ընդգծեց կանանց առաջին զորակոչը նախատեսվում է՝ 2024 թվականի ձմռանը, բայց հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչը։
